▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ հայտարարելու բան այս պահին չկա»․ ԱՄՆ պետքարտուղարություն

Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, «Ազատության» հաղորդմամբ «Ամերիկայի ձայնի» հարցին ի պատասխան հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին չէր հերքել տեղեկությունը, որ առաջիկա օրերին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Առանց փակագծեր բացելու՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:

Տեղեկությունը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում փաստաթուղթ են ստորագրելու, նախօրեին ԱՄՆ մայրաքաղաքից հրապարակել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ պնդելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more