ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր հայտարարություն է արել, որում անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններին: Մի կողմ թողնելով լողացող արժույթի, համաշխարհային բանկի, գործընկերների հետ համագործակցություն և այլ խելացի բառերը, անդրադառնանք ՀՀ Վարչապետի հայտարարության մեջ ներառված հետևյալ մտքին, որը ընդամենը բառախաղ է:
«Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են եւ կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»:
Նախ պետք է հասկանալ ի՞նչ է իրենից ներկայացնում Ավանդների երաշխավորման հիմնադրամը: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա:
Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումն է: Երաշխավորվում են Հայաստանում գործող բոլոր 21 բանկերում եղած ավանդները: Հատուցումն իրականացվում է բանկի անվճարունակության դեպքում:
Հատուցման ենթակա երաշխավորված դրամային ավանդների առավելագույն չափը 4 միլիոն ՀՀ դրամ է: Եթե գումարը ներդրված է միայն արտարժույթով, ապա երաշխավորվող ավանդի առավելագույն չափը կազմում է 2 միլիոն դրամ:
Հիմնադրամը երաշխավորում է ավանդները իր միջոցների հաշվին, որոնք գոյանում են բոլոր բանկերի կողմից յուրաքանչյուր եռամսյակ կատարվող պարբերական երաշխիքային վճարներից:
Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը:
Ինչպես հայտնի է, երբ ՀՀ քաղաքացին ավանդ է ներդնում որևէ բանկում, ապա ստորագրում է ավանդների երաշխավորության պայմանագիր, որով որ երաշխավորվում է նրա ավանդը բանկային կոլապսի կամ բանկի սննանկացման դեպքում: Առաջին հայացքից ընտիր մի փաստաթուղթ, որը վկայում է պետության հոգածության մասին, ցույց է տալիս նրա հոգատարությունը իր քաղաքացիների հանդեպ և ժողովուրդը երախտագիտության արցունքները աչքներին պետք է շնորհակալ լինի և կլիներ, եթե առակ չլիներ մի մեծ բայց, որն երախտագիտության արցունքները վեր է ածում վշտի և հուսախաբության արցունքների:
Ուշադիր կարդալով ավանդների երաշխավորության պայմանագիրը` պարզվում է հետևյալը,որ երաշխավորված ավանդներից վերադարձվում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամը, իսկ արտարժույթային ավանդի դեպքում 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: Նշված գումարի չափից ավել չի վերադարձվում, ավելին, ստորագրելով այդ պայմանագիրը, ավանդատուն հստակ գիտակցում է իր ռիսկը, այսինքն` եթե քաղաքացին ավանդ է ներդրել դիցուք 20 000 ԱՄՆ դոլար, ապա բանկի սննկացման դեպքում կստանաս ընդամենը 5 000-ը, և դա հիմք է, որպեսզի ավանդատուն այլևս իրավունք չունենա դիմել դատարան մնացած գումարի պահանջով, իսկ եթե դիմի էլ միանշանակ կպարտվի, քանի որ , ուշադրություն, արդեն իսկ ստորագրել է երաշխավորության պայմանագիրը: Այսինքն` ՀՀ վարչապետի մատնանշած ավանդների երաշխավորման հիմնադրամը և նրա հետ ստորագրված պայմանագիրը հարյուր տոկոսանոց իրավական հիմք է տալիս բանկին իրեն սնանկ հայտարարելու և ավանդները ուղղակի չվերադարձնելու: Այս զավեշտի մեջ ամենահետքրքիրը այն է, որ այն փաստաթուղթը, որը հիմքն է ավանդատուներին «քցելու» համար, այժմ ՀՀ վարչապետի կողմից օգտագործվում է որպես նրանց հանգստացնելու միջոց:
Ի դեպ, նույն սցենարը տեղի ունեցավ Կիպրոսում և ամենայն հավանականությամբ տեղի կունենա նաև մեր հանրապետությունում, այսինքն` հավանական է, որ ՀՀ բնակչության ավանդները բանկերում ուղղակի կսառեցվեն մինչև իրավիճակի շտկումը և եթե համեմատական անցկացնենք ՍՍՀՄ «Հայխնայբանկի» ավանդների հատուցման հետ, ապա այսօրվա մեր ավանդատուները իրենց գումարները կստանան 85 տարին լրանալուց հետո, իհարկե որպես պարտադիր պայման պետք է ողջ մնան:
Տնտեսագետ` Գոռ Մեհրաբյան
ՀՀ բանկերում ավանդները կսառեցվե՞ն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


