▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ԱՆ-ն առաջարկում է Նիկոլ Փաշինյանին ազատազրկել 12-15 տարի ժամկետով»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրառում է կատարել իր էջում.

«ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է Նիկոլ Փաշինյանին ազատազրկել 12-15 տարի ժամկետով։
ԱՆ-ն ներկայացրել է Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է հետևյալ միտքը. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ 12–ից 15 տարի ժամկետով»։
Հիմա եկեք հասկանանք, ո՞վ կարող է Հայաստանը զրկել ինքնիշխանությունից, բացի երկրի ղեկավարից։
Հիշում եք, 2020թ. նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի մեծ մասի հանձնումը՝ մարդկանց վախեցնելով, թե հակառակ դեպքում 25 հազար զինվոր շրջափակման մեջ կզոհվեր։ Հետո թույլ տվեց թշնամու զորքերի մուտքը Իշխանասար ու Սև լիճ՝ պատճառաբանելով, թե իմաստ չուներ զոհեր տալ սարերի համար։ Հետո հանձնեց Բերձորն ու Աղավնոն՝ արդարանալով, թե թշնամին լայնածավալ հարձակման կանցներ։
Հետո այդպիսի բազմաթիվ օրինակներ ու փաստեր։
Ընդունո՞ւմ ենք, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր այդ քայլերն ու դրանց մեկնաբանությունը համապատասխանում են ՀՀ Քրեական օրենսգրքի 421 հոդվածով նախատեսված հանցանքին։
Հնարավոր համարո՞ւմ ենք, որ նույն տրամաբանությամբ էլ Նիկոլ Փաշինյանը վաղը կասի, թե եթե ամբողջ Արցախն ու Սյունիքը չհանձնենք Ադրբեջանին, ապա բոլորիս կսպանեն կամ կարող է հրաժարվել Տավուշից ու Գեղարքունիքից (պատահական չեմ ասում), որ «փրկի Երևանը», կամ մի օր էլ Հայաստանը դարձնի որևէ գերտերության կցորդ որևէ սպառնալիքի անվան տակ։
Եթե այո, իսկ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանից ամեն տեսակի հանցանք հայկական պետականության ու հայ ազգի դեմ սպասելի է, ապա եզրակացնենք, որ ՀՀ ԱՆ ներկայացրած օրենքի փոփոխությունները հենց Նիկոլ Փաշինյանին պատժելու համար են։
Բայց թող հույս չունենան, թե 15 տարի նստելով կփրկվեն։ Ազգի դատը շատ ավելի դաժան է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more