|
Մարտի 10-ին «24Նյուզ»-ի լրագրողը ֆիքսել էր ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին կառավարության շենքում: Ընդ որում, նա այցելել էր այնտեղ ոչ աշխատանքային ժամի` երեկոյան 20:10-ին: Սակայն լրատվականին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ՀՖՖ նախագահն ինչու էր եկել կառավարություն: «24Նյուզ»-ի աղբյուրի փոխանցմամբ, Մելիքբեկյանը պետք է հանդիպեր Նիկոլ Փաշինյանին, սակայն կառավարության ղեկավարը «դրսից հյուրեր է» ունեցել և չի կարողացել ընդունել: Այդ իսկ պատճառով նա հանդիպել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Հասկանալով, թե Հայաստան-Վրաստան խաղին ֆեդերացիայի և հենց Մելիքբեկյան Արմենի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված հնարավոր ինչ քայլեր կարող են անել երկրպագուները, Արայիկ Հարությունյանը Մելիքբեկյան Արմենի հետ մարտի 10-ին կապվում են ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ, ինչից հետո Աբազյանն անձամբ զանգահարում է Հայաստանի ֆուտբոլի ֆան շարժումների ղեկավարներին, հավաստիացումներ ստանում, որ դաշտում չեն գոռալու «Նիկոլ հեռացիր» կամ «Նիկոլ դավաճան», ապա հետո միայն տոմսեր տրամադրում ֆան շարժումներին: Հատկանշական է, որ հենց մարտի 11-ին էլ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ֆան շարժումներին կտրամադրեն տոմսեր: Ի դեպ` լրատվականը այդ թեմայով ևս Մելիքբեկյանին հարց է ուղղել, թե արդյո՞ք մտավախություն ունի, որ մինչև այս պահը տոմսերը վաճառքի չեն հանվել, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե «տոմսերի վաճառքը շուտով կսկսվի, ամեն ինչ նորմալ է»: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան հանդիպումը, մեր ընտրանին սեփական հարկի տակ զիջեց մրցակցին 0-3 հաշվով: Երկրպագուները խաղի ընթացքում և հետո պարբերաբար վանկարկում էին «Մելիքբեկյան հեռացիր», «Հրաժարականն անխուսափելի է»: Նիկոլ Փաշինյանը ևս դաշտում ներկա էր և անձամբ հետևում էր խաղին իր վրացի գործընկերոջ` Իրակլի Կոբախիձեի հետ: |
«ՀՖՖ-ն ֆան շարժումներին տոմսեր է տվել՝ հավաստիանալով, որ հակաիշխանական կոչեր չեն լինի». ԶԼՄ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


