▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինե Բիշարյան. «Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու 2018թ. նախագահական ընտրություններին»

168.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հացազրույցն արդյոք կարելի՞ է համարել հայտ է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, ասել է.

«Ես աստղագուշակ չեմ, որ պատասխանեմ ձեր հարցին: Ես վստահ եմ, որ նա չի մասնակցի»:

Հարցին, թե ի՞նչն է Ձեզ ստիպում վստահ լինել, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին, Հեղինե Բիշարյանը պատասխանել է. «Ես ուղղակի այդպես եմ մտածում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more