▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեղինակը ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք»

Գրող, հրապարակախոս, «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Աշոտ Աղաբաբյանը ներկայացնում է «Սև հովազ-1» վեպը, որը պատմություն է Արցախյան երեք պատերազմներց մինչև մեր օրերն ընկած իրադարձությունների մասին (1989—2023 թթ.)։

Վեպի բացառիկ հերոսները գաղտնի խմբավորման անդամներ են, որոնց մասին գրվում է առաջին անգամ։

Ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ թե ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար։

Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին։

Գիրքը հրատարակվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։

Միջոցառման մուտքն ազատ է։

«Ապրելու երկիր» կուսակցություն

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more