▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետախուզվող Նվեր Ծառուկյանը Բելառուսում է․ նոր մանրամասներ

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։ 

Վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։

«Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ խաղատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։

Iravaban.net–ից կապ են հաստատել փաստաբան Էմին Խաչատրյանի հետ, ում դիտարկմամբ Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքը անհիմն է․ «Կենցաղային բնույթի ինչ-որ խնդիր է եղել, ու այդ մեղադրանքը, իմ կարծիքով, իրավական ոչ ճիշտ գնահատականի արդյունք է։

Նվեր Ծառուկյանը այս պահին գործուղման մեջ է, ես արդեն առիթ ունեցել եմ տեղեկացնելու թե՛ վարույթն իրականացնող մարմնին, թե՛ լրատվամիջոցներին:

Քանի որ նա հանդիսանում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մոտ 30 տոկոսի բաժնետեր, այդ կապակցությամբ որոշակի գործեր կան, որոնց հետ կապված գործուղման մեջ է գտնվում»։

Փաստաբանը նշել է, որ վերադառնալու դեպքում դիմումով կտեղեկացնեն վարույթն իրականացնող մարմնին, կհնչեցնեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

Տեղեկացանք, որ Նվեր Ծառուկյանը գործուղվել է Բելառուս»,–գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  գրել էինք․ «Ծեծկռտուք և կրակոցներ՝ «Կոսմոս» խաղատանը․ կիզակետում Նվեր Ծառուկյանը, թիկնապահներն ու դերասանուհի Շուշան Երիցյանն են»։

Դիտեք նաև՝

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more