|
«Սա հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու՝ միտված ընտրակեղծիքների օրինականացմանը: Սա մերժելի է, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը»,- անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին՝ ասաց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը: *** |
|
«ՀՀ գործող ԸՕ-ն չի սահմանում բավարար ու արդյունավետ իրավական մեխանիզմներ՝ դիտորդական առաքելությունների ու դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումն ու ապահովումը երաշխավորելու համար»,- արտահերթ նիստի ժամանակ, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ասաց ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը՝ հավելելով, որ նախագիծը միտված է նշված բացի շտկմանը և որ հաշվի առնելով առաջիկա ընտրական գործընթացները՝ ընդունումը հրատապ: *** |
|
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արտահերթ նիստի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցությանը, ասաց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել, ձեզ ասել են՝ դուրս եկեք: Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ հրահանգել են, ասել՝ դուրս եկեք քաղաքականությունից, հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուս օլիգարխի կուսակցությունը: Ըստ երևույթին՝ գնահատելով անցողիկ շեմը հաղթահարելու ձեր ցածր շանսերը: Եթե այդպես է ասեք՝ իմանանք»: Դահլիճից հնչեց ընդդիմադիրների արձագանքը: *** |
|
«Քիչ առաջ ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ իշխանությունն այնքան տագնապած է, որ խոսում է քաղաքական ընդդիմադիր դաշտում մեծ դերակատարություն ունեցող «Հայաստան» դաշինքի մասին ու խոսում, այսպես կոչված, իբր հրահանգավորման մասին: Հրահանգներով շաժվողը դո՛ւք եք՝ մեծամասնությունը»,- արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: |
«Հերթական փորձն է՝ ընտրական գործընթացներն իշխանության վերահսկողության տակ բերելու». Արծվիկ Մինասյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


