|
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը:
Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ կետից և հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու: Բարեգործական որակված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի վրա Աննա Հակոբյանը 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու: Գեղեցիկ անունով այս ծրագրի ամենաուշագրավ բաղադրիչն այն է, որ Աննա Հակոբյանը չի ասում, թե քանի հոգի է ծրագրով անցնելու: Մինչդեռ այլ կազմակերպությունների բարեգործական ծրագրերը հաստատվել են հստակ քանակի համար: Օրինակ՝ այս տարվա փետրվարի 25-ի 120-Ա որոշմամբ բարեգործական է որակվել «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը: Հստակ գրված է, որ ծրագրի շահառուներ են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերում՝ 56 հոգի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
Հերթական բացառությունն Աննա Հակոբյանին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more



