▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեռուստաէկրաններից թափվող մաղձը՝ անգրագետ սերիալների տեսքով, զզվանք է առաջացնում»․ Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հեռուստաէկրաններից թափվող մաղձը՝ անգրագետ, տգետ սերիալների տեսքով, զզվանք է առաջացնում, ու դա էլ կոչում են կոմերցիա: Բնակչության մեծաքանակ մարդկանց նստացրել են էս ասեղի վրա, կերակրում են տգիտություն, ականջներիցս ծուխ ա դուրս գալիս մի 10 րոպե դիալոգները լսելիս: Սրտխառնոց ա առաջացնում պարզապես էդ մեծահասակների ու ոչ միայն, սերունդն էլ երեխա է «դաստիարակում», առողջության համար վնասակար մեթոդներով:

Հետո զարմանում ենք հետամնացության, տոտալ տգիտության ֆեյքաբուծարանների թերմացքը սպառող բամբասչի մեծամասնության վրա:

Աշխարհում էնքան որակյալ ու կրթական նյութեր են արտադրվում, էդ թվում սերիալներ, բայց դրանցից ոչ մեկ եթերում տեղ չի գտնում:

Ով հաջողացնում ա «փրկվել» էս ճահճից ու գրագետ տեղեկատվությունը զատել աղբից, ինքնակրթությամբ զբաղվել, իմ համար հերոս ա, լուրջ եմ ասում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more