Քիչ առաջ ավարտվեց «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 244 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հավաքել է 177 միավոր: Երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով հավաքել է 47 միավոր:
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


