▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենոն, անկասկած, նորանկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է ու մարզիկը, ամենանշանավոր հայերից մեկը․ Սպորտային մեկնաբան

Սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես նոր էի սկսում քայլել մարզական լրագրության մեծ աշխարհում, երբ Հենրիխ Մխիթարյանը գնաց գրավելու Եվրոպան:  Տարիների ընթացքում Հենոն գրանցեց շլացուցիչ հաջողություններ, որոնք դեռ երկար են հիշվելու Հայաստանի նման փոքր երկրի մարզական կյանքում։

Համեստություն չեմ անի ու կասեմ, որ ես էլ իմ ոլորտում հասա բազմաթիվ նվաճումների։  Ըստ իս, լրագրության մեջ աշխատանքային պիկերից մեկը լուսաբանվող ոլորտի լավագույնների հետ հարցազրույցն է։

Հենոն, անկասկած, նորանկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է ու մարզիկը, ամենանշանավոր հայերից մեկը։ Պատիվ եմ ունեցել նրա հետ ու նրա կողքին լինել ամենամեծ հաղթանակների ու ամենացավոտ պարտությունների ժամանակ։ Ու դեռ կլինեմ, քանի դեռ ես ինձ կարող եմ կոչել լրագրող։

Հեն ջան, բարի տարեդարձ:  

Հպարտ եմ, որ այսքան հիշողություն ունենք միասին։ Հավատում եմ, որ նորերը դեռ առջևում են»:

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Հունվարի 21-ին հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։

Հենրիխը «Փյունիկի» սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև «Շախտյոր»: «Հանքափորների» կազմում փայլուն ելույթներից հետո ավելի բարձր մակարդակում Մխիթարյանի աստղը փայլել է Դորտմունդի «Բորուսիայում»:

Հաջորդ քայլը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Տեղափոխություն «Արսենալ», այնուհետև վարձավճարով «Ռոմա», իսկ այժմ նա հանդես է գալիս «Ինտերի» կազմում, որի հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու դարձել Ա Սերիայի չեմպիոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more