▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց Էրդողանի կինն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ․․․

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր էջում գրում է. «2021 թ. մայիսին, երբ Էրդողանը տիկնոջ հետ առաջին անգամ եկել էր գրավված Շուշի, Ալիևների զույգի հետ զրույցով էին բռնվել ավտոբուսում:

Հենց այդտեղ Էրդողանի կին Էմինեն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ աստիճանաբար (իր բառերով` «կամաց-կամաց») փոխանակել` Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով:

Դա բացահայտ ռասիզմ ու հակահայկական քաղաքականության դրսևորում էր:

Երեկվա գրքով ստորացումից հետո հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը Էրդողանի կնոջ հետ` երջանիկ ու հիացած:

Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more