▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենց այդ հանցագործության մասին էր ինքնխոստովանում Փաշինյանը՝ 2 օր առաջ»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Փաշինյանի հերթական ինքնախոստովանությունը՝ հանցագործության մասին։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր տրանսֆորմացիա է ապրում. նրա յուրաքանչյուր ելույթ դառնում է ինքնախոստովանություն՝ հանցագործության մասին:
Հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ
«Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- նշել է նա։
Վարչապետն ի պաշտոնե օպերատիվ տեղեկատվություն ստանալու իրավունք ունի, սակայն այն չի կարող բացահայտվել կամ օգտագործվել քաղաքական հայտարարություններում:
Եթե Փաշինյանն ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությունն օգտագործում է Եկեղեցու կամ առանձին հոգևորականների դեմ հրապարակային հայտարարություններում, սա արդեն սահմանադրական նորմերի խախտման հստակ նշան է, մասնավորապես՝ խտրականության արգելքի և Եկեղեցի-պետություն փոխադարձ չմիջամտության սկզբունքի խախտում:
Էլ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը նախաքննության որևէ գաղտնիքի հասանելիության իրավունք չունի՝ ինչքան էլ այս կամ այն կառույցը գործում է վարչապետի ենթակայությամբ:
Լավ, ենթադրենք, Բագրատ և Միքայել Սրբազանները, պետական մարմինների կարծիքով՝ կասկածվել են հանցագործություն կատարելու մեջ և գտնվել են ԱԱԾ օպերատիվ վերահսկողության ներքո:
Այդ դեպքում, հարուցված քրեական գործերի հետ ի՞նչ աղերս ունի, օրինակ, Կաթողիկոսի կուսակրոնության հարցը ու ինչո՞ւ է Փաշինյանի հանձնարարությամբ՝ ԱԱԾ-ն «քիթը խոթել» այդ տիրույթ:
Սահմանադրական ու իրավական տեսանկյունից Փաշինյանի տվյալ հայտարարությունը կարող է գնահատվել որպես խնդիր, որը պարունակում է իշխանության չարաշահման և խտրականության տարրեր:
ԱԱԾ-ն իրավունք չունի վերահսկելու Կաթողիկոսի կամ որևէ այլ հոգևորականի կուսակրոնությունը կամ անձնական կյանքը։
Նման գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավական նորմերին, որոնք երաշխավորում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունն ու կրոնի ազատությունը։
Հետևաբար՝ Կաթողիկոսի կուսակրոնությունը չի կարող լինել ԱԱԾ-ի օրինական օպերատիվ վերահսկողության ներքո, և նման միջամտությունը Սահմանադրության և մարդու իրավունքների բացահայտ խախտում է:
Հենց այդ հանցագործության մասին էր ինքնխոստովանում Փաշինյանը՝ երկու օր առաջ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more