▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ–թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով որոշում չունենք»․ Արմեն Աբազյան

«Հայ–թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով որոշում չունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
Նա նշեց, որ հայ սահմանապահները ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում և հայ–իրանական անցակետում։

***

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փոտրվարի 7-ին սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում․ «Քննարկում տեղի է ունեցել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Ես հանդիպում եմ ունեցել ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- ասաց Աբազյանը՝ նշելով, թե այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք որոշակի գաղտնիություն են պարունակում։ «Հիմա ամեն ինչ արվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա և դրա արդյունքում մեր անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանան»,- հավելեց ԱԱԾ տնօրենը։

Հարցին՝ արդյո՞ք բանակցությունները շոշափելի արդյունքներ են տվել գերիների, անհետ կորածների հարցերի շուրջ, Աբազյանը պատասխանեց, որ չի ցանկանում շտապել և տրամադրություն արձանագրել, բայց ամեն բան արվելու է, որ հաջողություն ունենանք․ «Շոշափելի արդյունքներ, այս պահին․․․ չեմ ցանկանում բարձրաձայնել։ Հիմա դուք ցանկանում եք կոնկրետ պատասխան ստանալ, բայց դա կարող է ձեզ չգոհացնել, որովհետև ոչ թե ընդհանրապես հաջողություններ չունենք, այլ՝ կոնկրետ այս պահին չունենք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more