▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի տատիկների ամենանորաձև հնգյակը

Եթե կինը խնամված է ու հմայիչ, ոչ մեկ նրա տարիքի մասին չի հիշում:

Հայկական շոուբիզնեսում, բարեբախտաբար, կան այդպիսի արտիստուհիներ, ովքեր նույնիսկ թոռնիկներ ունեն, բայց մի տեսակ լեզուդ չի պտտվում նրանց տատիկ անվանել:

1.Սոֆի Դևոյան

Sofi Devoyan

Հայկական պարի թագուհին կարծես չի մեծանում, նա միշտ խնամված է ու ներկայանալի: Սոֆի Դևոյանը վաղուց զգացել է տատիկ դառնալու քաղցրությունը, բայց դժվար նրա թոռնիկները Սոֆիին տատիկ անվանեն: 

2.Սյուզան Մարգարյան

Syuzan Margaryan

Հայտնի երգչուհու հայտնի մայրիկ, սիրված կին և արտիստուհի: Սյուզան Մարգարյանն էլեգանտության մարմնացում է: Նա իր արտաքինում միավորում է մայրական սերն ու կանացիությունը: 

3.Նառա

Նառա

Անցյալ տարի, երբ իմացանք, որ Նառան տատիկ է դարձել, ապշել էինք: Այսքան երիտասարդ տատիկ, երանի՜ թոռներին: Այս երգչուհին իր պայծառ կերպարով ու սեթևեթանքով միանշանակ արժանի է ուշադրության: 

4.Էվելինա Շահիրյան

Էվելինա Շահիրյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի ու նորաձև տատիկ Էվելինա Շահիրյանն իր նրբաոճ կերպարով միանշանակ միշտ ուշադրության կենտրոնում է: Տարիների ընթացքում նա ոչ միայն չի կորցրել իր կանացիությունը, այլև՝ դարձել է նաև շատ իմաստուն:

5. Նառա Շլեպչյան

Nara Shlepchyan

Տատիկ, որը կարող է դառնալ հրաշալի ուղեցույց իր թոռնիկների համար նորաձևության ոլորտում: Հայտնի հաղորդավարուհին թերևս ունի հսկայական զգեստապահարան, որովհետև միշտ կրում է նոր ու ոճային հագուստ: 

Հգ. Իսկ դուք արդեն որոշել ե՞ք, թե ինչպիսի՞ տատիկ եք լինելու 2060 թ. 

Bibar.am

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more