▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ռեփեր է․․․Ով՞ է Ծովինար Մարտիրոսյանի եղբայրը, ում վերջերս է գտել ու գենետիկ թեստով հաստատել կապը

Դիտեք նաև՝

«Խոստովանություն» հաղորդաշարի հյուրն էր դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը։

Հաղորդման հարցին, թե ինչու՞ են այսօր շատ դերասաններ նկարահանվում սերիալներում ,այլ ոչ թե թատրոնում,դերասանուհին պատասխանեց. «Իմ մասին կասեմ։ Դա իմ գործն է, իսկ ով նկարահանվի, եթե ոչ ՝ես։ Դա իմ մասնագիտությունն, իմ սֆեռան է։ Ես պետք է և՛ ֆիլմերում լինեմ, և՛ սերիալներում , և՛ թատրոնում»։

Ծովինարը խոսեց մայրիկի և հայրիկի բաժանությունից. «Նրանք տարբեր մարդիկ են։ Երկուսն առանձին-առանձին հրաշալի մարդիկ են, միասին՝չեն հասկացել իրար։ Ես դա ընդունում եմ, հասկանում եմ։ Ես կուզեի մամաս մենակ չլիներ։ Երիտասարդ տարիքում է բաժանվել և ամբողջ հոգսը մենակ է կրել։ Հայրս հեռացավ երկրից, մենք շփվեցինք, երկար տարիներ  չտեսանք միմյանց։ Հետո մի օր հանդիպեցինք ՝ 16տարի անց»։

Դերասանուհին վերջերս է իմացել, որ հայրը երկրորդ ամուսնությունից ունեցել է տղա. «Նա հայտնի ռեփեր է։ Ես նույնիսկ  եղել եմ իրենց համերգներին և չեմ իմացել, որ նա իմ եղբայրն  է։ Մենք սա երբեք չենք բացել՝սա մեր գաղտնիքն էր։ Մի օր ինձ նամակ էր ուղարկել՝«ծիծաղելի չհնչի, բայց ես քո եղբայրն եմ»։ Ինչպես բոլոր նամակները, փակեցի դրեցի մի կողմ՝ մտածելով, որ  չար կատակ է։ Պարզվում է ,որ հայրս Նարեկին՝ ամուսնուս ասել  էր, որ կա նման բան, փնտրի,գտնի։

Եղբայրս հորիցս առանձին է եղել։ Ես ասեցի` արի հանդիպենք, հանդիպումը կայացավ, բայց իմ կյանքում ամեն ինչ ուշ է լինում։ Ինձ դա պետք  էր այն ժամանակ լիներ, երբ մենակ էի։ Ես ուրախ եմ Հենոյի համար ,որ իմ կողքին հայտնվեց և մենք մտերմացանք։ Ես հոգով զգացի, որ ինքն իմ եղբայրն  է։ Իմ արյունը խոսեց մեջս, ինձ նույնիսկ գենետիկ թեստ պետք  չէր դրա համար, բայց ես գնացի դրան, որպեսզի բոլորին ապացուցեմ և հաստատվեց»։

Հաղորդման  ֆորմատի համաձայն` վերջում նամակն էր, որը Ծովինարը կարդաց և միանգամից կռահեց, թե ով է հեղինակը։ Նամակի հեղինակը եղբայրն էր, ով այսպես էր գրել.

«Քո մտքով չէր էլ անցել, որ դու իմ մտքով անընդհատ անցնում ես։ Կարծես մտքերիս գորգը փռել էի քեզ համար, որ դու միշտ պտտվես իմ գլխում…Ես քեզ վերջապես գտա, ու կարծես ինքս ինձ եմ գտել: Գտել եմ իմ էությունը, իմ վեհությունը, իմ հարազատ հոգին եմ գտել…

Ես գտա քեզ ու կարծես ինքս ինձ եմ գտել»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more