▲ Դեպի վեր

Monday, 17.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայտնի քաղաքական գործիչը Կոտայքում տեխսպասարկման կետ է հրկիզել խոշոր չափի գումարի դիմաց

Հունվարի 16-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ պարզվել էր, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ էր, այլ հրկիզում։ Հրկիզել էին Կոտայքի մարզում և Երևանում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը և ժամանած հրշեջ-փրկարարները տեղում հայտարարել էին հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան։
Աղբյուրի տեղեկություններով՝ հավաստի փաստեր էին ձեռք բերվել, ինչի հիման վրա էլ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել ու ոստիկանություն էին տեղափոխել Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի գործչի։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին քաղաքական այդ գործիչի և նրա հետ եղած ևս 2 անձի ինքնությունները չեն բացահայտում։

Նշված անձինք կասկածվում են խոշոր չափի գումարի դիմաց տեխսպասարկման այդ կետը հրկիզելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more