▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի փորձագետը վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբանին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկնության պահպանվող հատուկ տարածքում փորձարարության ժամանակ հայտնի փորձագետ Ժորա Ծատուրյանը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբան Ռուբեն Բալոյանին։

Երևանի «գաի պլաշչադկայում» հայտնի փորձագետը վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբանին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ապրիլի 28-ին ձերբակալվել էր Երևանի բնակիչ Դավիթ Հայրապետյանը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել էին Դ. Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Mercedes S-Class մակնիշի և Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Խաչատուր Բադալյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Խ. Բադալյանը ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված Դ. Հայրապետյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Դուդու» մականվամբ, տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more