|
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ։ «Արմլուր»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սևակ Հովհաննիսյանն իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված ու արդյունքում այդ վեճից հետո այսօր, զինվորին գտել են հրազենային վնասվածքից մահացած։ «Նյուզ»-ն էլ հայտնել էր, որ ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը` Հրազդանից: Ընտանիքի կրտսեր որդին էր, ավագ եղբայր ունի։ |
Հայտնաբերվել է զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


