▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիք ենք պարտք նրանց․․․Բագրատ Սրբազան

Հայրենիք ենք պարտք մեր նահատակ զավակներին, հայրերին, եղբայրներին, քույրերին ու մայրերին։ Այդ Հայրենիքը մենք պետք է վերադարձնենք՝ ինչ գին էլ պահանջվի մեզնից։

«Մեր ամբողջական խոնարհումը մեր նահատակ զավակի առջև, իր ընտանիքի առջև։

Իմ մաղթանքն է, որ մենք արժանի լինեն մեր տղաներին՝ մեր կյանքով, մեր վարքով, մեր գործով, հատկապես այն երազներով, որոնցով իրենք մեկնել են։ Այդ երազը մեկ բան է՝ ամբողջական Հայրենիք, արժանապատիվ մարդիկ և հաղթանակած ժողովուրդ։

Մենք մեր նահատակ զավակներին, հայրերին, եղբայրներին, քույրերին ու մայրերին ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՊԱՐՏՔ։ Այդ Հայրենիքը մենք պետք է վերադարձնենք՝ ԻՆՉ ԳԻՆ էլ ՊԱՀԱՆՋՎԻ ՄԵԶՆԻՑ։ Սա պետք է լինի առաջին հերթին իրենք, ապա մեր ամբողջական կյանքի համար։

***

Մեր հերոս տղաների ընտանիքները պետք է լինեն մեր գլխի վերևում։ Ցանկացած վայրում իրենց հանդիպելիս իրենց ձեռքը համբուրելու, իրենց ողջագուրվելու, մեր սիրո ու երախտագիտության արտահայտությունն ունենալու կյանքի մեջ պիտի լինենք։ Մենք չենք կարող փսփսալ իրենց մասին, առավելևս՝ խղճալ, ամբողջ զոհաբերությունը բարձել ընտանիքի վրա և ասել՝ դե այս ընտանիքում է տեղի ունեցել, մեզ հետ կապ չունի։ Դա այդպես չէ։ Ամեն մարդ պետք է զգա այդ վեհությունը՝ զոհաբերության խորհուրդը»։

Բագրատ Սրբազան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more