Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարճ․․․Հայր Շահեն մեր եկեղեցու ամենաուսյալ, վաստակաշատ և ազնիվ հոգևորականներից էր, և նրա քայլը որևէ մեկի համար չպիտի դառնա պղտոր ջրում ձուկ որսալու առիթ:
Հարգանքով ընդունենք նրա իր կյանքն այլ ընթացքով և այլ կարգավիճակում տեսնելու այս որոշումը` առանց ավելորդ, անբովանդակ և անկարևոր քննարկումների:
Շատ սիրելի ընկերս, քեզ բարի երթ»:
Հիշեցնենք՝ Մայր Աթոռը հայտնել է, որ կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը․ Սույն թվականի հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով:
***
Հավելենք, որ Տեր Սարգիս Սարդարյանն էլ, հետևելով արձագանքներին, գրել է․
«Ինչքան կեղծավոր ու երկերեսանի եք:
Երբ նախկին Հայր Շահեին, կարագալույծ ձեր ընկերներ և չստացված բլոգերներ թիրախավորում էին, ակնարկներով կամ բաց տեքստով իր մասին տարատեսակ խոսքեր էին հնչեցնում, այդ ժամանակ լուռ էիք կամ համաձայն` չէիք ասում, որ գիտնական է, որ հրաշալի հոգևորական է:
Հիմա երբ մարդը ելել է հոգևոր ասպարեզից, հիշել եք որ արդար ու լավ մարդ է և այնպես եք ներկայացնում կարծես թե իր լավ հոգևորական լինելու համար է, որ կարգալույծ է հռչակվել:
Անշուշտ, լավ հոգևորական է եղել, իմ տեսուչն է եղել իրենից շատ բաներ եմ սովորել: Նախ` Մարդ լինել և Մարդ մնալ:
Ձեզ որ պահին ինչ ձեռք է տալիս այդպես էլ վարվում և խոսում եք: Հոգևորականը չի կարող սողալով ապրել:
Այս ամենից միայն հավատացյալ ժողովուրդն է տուժում, քանի՞ հավատացյալ մարդու համար եք գայթակղության առիթ դարձել, հետևեք Տիրոջ խոսքին.
«Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը»:
Մատթ. 18:6»։


