▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայոց պատմության մեջ Նիկոլ անունով աղետ էլի է եղել». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայոց պատմության մեջ Նիկոլ անունով աղետ էլի է եղել, այն էլ՝ հոգևորական։
1626 թվականին Լեհաստանի Լվովի հայկական համայնքի եկեղեցական առաջնորդ, արքեպիսկոպոս է դարձել Նիկոլ Թորոսովիչ անունով հոգևորական, որը ձեռնադրվելուց ընդամենը 4 տարի հետո՝ 1630 թվականին ունիա է կնքել Հռոմի եկեղեցական գահակալության հետ։ Այսինքն, կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչել է կաթոլիկական հավատը՝ հրաժարվելով Հայ առաքելական եկեղեցուց։ 1635 թվականին Նիկոլ Թորոսովիչը մեկ անգամ ևս Հռոմի պապ Ուրբան 8-րդի առջև կազմակերպել է կաթոլիկ հավատքի հավատարմության խոստովանություն:
Այդ դեպքից հետո Լվովի հայկական պատմական համայնքը սկսել է աստիճանաբար քայքայվել, տարրալուծվել կաթոլիկ եկեղեցու մեջ և հեռանալ հայկականությունից։
Այդպիսով, Նիկոլ Թորոսովիչը դարձավ Լվովի հայկական ազգային համայնքի ոչնչացման պատճառ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more