▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ԶԼՄ-ների տարածած լուրի սկզբնաղբյուրները ադրբեջանական են․ Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքերը  խեղաթյուրել են

Իրանի Արտաքին գործերի նախարարությունը Սյունիքի վերաբերյալ դիրքորոշմում որևէ փոփոխություն չունի։ Ադրբեջանական մամուլը դիտավորյալ խեղաթյուրում է Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները 

 Համացանցում շրջանառվող Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը վերաբերվում է նախորդող օրերին ծագած թուրք-իրանական բեռնատարների խնդրին և ոչ մի կապ չունի «Զանգեզուրի միջանցքի» հետ։ 

Հայկական մի շարք լրատվականների կողմից տարածված լուրի սկզբնաղբյուրները ադրբեջանական լրատվականներն են։

Իրանը Թուրքիայի հետ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ բանակցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի եկել։

Ավելի ուշ իրանական պաշտոնական աղբյուրը հերքեցին վաղ առավոտից շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը Սյունիքի վերաբերյալ դիրքորոշմում որևէ փոփոխություն չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more