▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական կողմն ունի 2 զոհ

Թարմացված․ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են։

Թարմացված․ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ներքին Հանդի ուղղությամբ գիշերը գործողություն են իրականացրել: Նրանք անգամ անուն են դրել այդ սադրանքին՝ «Հատուցում»՝ հավելելով, որ ոչնչացրել են բնակավայրի մոտ գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքը:

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի Ներքին Հանդում այս պահին արդեն հանգիստ է։ Կրակոցներ էլ չկան։ Թշնամին մեր դիրքերի վրա հրետանային լայնածավալ կրակ է բացել առավոտյան 5-ից մինչև 7-ը։
Մեր զորքը Ներքին Հանդի դիրքերում կարողացել է պատասխան կրակով լռեցնել թշնամուն։
Ցավոք, այս պահին ունենք 2 զոհ և վիրավորներ։ Թշնամու կորուստների մասին կգրեմ քիչ անց»:

Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Խաղաղության գինը»
Այսօր լուսադեմին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և դեռ այս պահի նախնական տվյալներով ունենք 2 զոհ և մի քանի վիրավորներ:
Եռաբլուրը հասել է բնակելի շենքերին։
«Խաղաղության» մահաբեր շքերթը շարունկավում է»:

Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք:
ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հայկական կողմ այդ ուղղությամբ 2 զոհ ունի և վիրավորներ:
Ադրբեջանին չպետք է թույլ տալ ո՛չ քարոզչական, ո՛չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել:
Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու»:

Թարմացված․ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի:

***

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՀՀ ՊՆ

Թարմացված․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more