▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական կողմը չի արձագանքում Վերա Աղասյանի դին փոխանցելու հարցին»․ Հասանով

Հայկական կողմը չի արձագանքում Վերա Աղասյանի դին տեղափոխելու հարցին, ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։

«Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ․) քաղաքում հիվանդության պատճառով մահացած 1954 թվականին ծնված Վերա Աղասյանի զավակները ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկացվել են նրա մահվան մասին, կատարվել են անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգերը՝ կնոջ դին տեղափոխելու համար, և անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն ուղղակիորեն ներկայացվել է հայկական կողմի ուշադրությանը։ Սակայն հայկական կողմը գրեթե 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում»,- հայտնել է Հասանովը։

Հիշեցնենք, որ Աղասյանը մահացել էր անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության տվյալներով, ըստ ադրբեջանցիների, 70-ամյա կնոջ մահվան պատճառ էր դարձել սիրտ-թոքային սուր անբավարարությունը։ Ըստ Բաքվի, ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակությանը խնդրել են տեղի ունեցածի մասին տեղյակ պահել Աղասյանի ընտանիքի անդամներին ու Հայաստանի պետական մարմիններին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more