|
Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայկ Մանուկյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների եզրափակիչում Հայկը ժամանակից շուտ 11-3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ալի Նազարովին։ Եզրափակչից առաջ Մանուկյանը բոլոր մրցակիցներին ժամանակից շուտ էր հաղթել՝ 9-0 հաշվով իսրայելցուն, 8-0 հաշվով հունգարացուն, 8-0 հաշվով գերմանացուն և 9-0 հաշվով իտալացուն։ Դիտեք նաև՝ Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է Սկոպյեում անցկացվող հունեհռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։ Հայ ըմբիշները նվաճել են ընդհանուր առմամբ 5 մեդալ՝ 2 ոսկե (Մարատ Աճեմյան և Հայկ Մանուկյան), 2 արծաթե (Մարտին Մանջիկյան և Ջանես Նազարյան) և 1 բրոնզե (Արարարտ Ավետիսյան): Երկրորդ տեղը գրավել են Վրաստանի, իսկ երրորդը՝ Ադրբեջանի հավաքականները: |
Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցի Նազարովին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


