|
«Ոսկե գլոբուս-2026» մրցակակաբաշխությունը, որը 1944 թվականից ի վեր շնորհվում է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի կողմից՝ կինոյի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար, որոշել է այս տարվա ֆավորիտներին։ Գոթական դրամա «Մեղավորներ»-ը «Sinners», որի պրոդյուսերներից է հայազգի Սև Օհանյանը, հաղթել է «Լավագույն Կինոթատրոնային և վարձույթային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։ Այս մրցանակը վկայում է համաշխարհային լսարանի նշանակալի աջակցության մասին՝ բարձր դրամարկղային եկամուտների շնորհիվ։ Այս պահի դրությամբ Ռայան Կուգլերի «Մեղավորներ» ֆիլմը ԱՄՆ-ում հավաքել է մոտ 280 մլն դոլար, այլ երկրներում՝ 88,3 մլն դոլար, և բլոքբաստերի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։ Ամերիկացի, հայկական ծագմամբ պրոդյուսեր Սև Օհանյանը իր կինոկարիերան սկսել է 20 տարեկանում՝ «Իմ մեծ հայկական ընտանիքը» ֆիլմով։ Այսօր նրա հաշվին են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Հուդան և սև մեսիան», «Տիեզերական ջեմ․ նոր ժառանգություն», «Կրիդ 3», «Անհետ կորած» և այլք։ |
Դիտեք նաև՝


