▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանյան Բոինգի սեփականատեր Գևորգ Նալբանդյանը այլևս Շվեդիայի քաղաքացի չէ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Կամար» բիզնես կենտրոնի հաշվետվությունների համաձայն` 2023 թվականին հայազգի, ըստ շվեդական մամուլի` մուլտիմիլիոնատեր Գևորգ Նալբանդյանը ՀՀ քաղաքացի է, մինչդեռ նա 2022 թվականին Շվեդիայի քաղաքացի էր։

Նալբանդյանը ինտենսիվորեն տարբեր բիզնեսներ է ձեռք բերում ՀՀ-ում, սակայն տարօրինակ է, որ դրանք հիմնականում հարկային վնասով հաշվետվություններ են ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ, մասնավորապես, «Կամար» բիզնես կենտրոնի 48.7 տոկոս սեփականատեր ՋԻԷՆ ՍՊԸ-ն, որի հիմնադիրը նույնպես Նալբանդյանն է, 2023 թվականը ավարտել է վնասով։

Հատկանշական է, որ Նալբանդյանի «Հայվեյզ» ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը ժամանակին աշխատել է ՊԵԿ-ում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more