Հայաստանում աղքատության նվազում դիտվել է միայն մայրաքաղաք Երևանում և շրջակա հատվածներում, ընդհանուր առմամբ, երկրում աղքատության տոկոսի բարձրացում է նկատվել, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանում ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ պետությունը ներդրում անելու է փոքր մասով, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերներ՝ մեծ մասով»,-նշեց նա։
Կարապետյանը հավելեց, որ արդյունքում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող հայրենակիցները, որոնք պետությունից հիմականում ստանում են 20-30 հազար դրամ աջակցություն, ավելի շատ գումար կստանան։ Օրինակ՝ 5 հոգանոց ընտանիքը հիմնադրամից կստանա 150,000 դրամ աջակցություն։
Մանրամասները՝ տեսանյութում։


