«Հայաստանում միակ ժողովրդավարական հաստատությունը, որ գոյություն ունի, գործում է, կենսունակ է, մամուլն է՝ լայն իմաստով (այդ թվում և՝ սոցիալական մամուլը)։ Գուցե ոչ միշտ պրոֆեսիոնալ, գուցե՝ ոչ միշտ էթիկային հավատարիմ, երբեմն՝ վերահսկվող, բայց հենց ԶԼՄ-ներն են ՀՀ իշխանություններին նյարդայնացնողները, նրանց հանգստից և ախորժակից զրկողը, Հայաստանի սպառնալիքները ներկայացնողները և դրանց մասին բարձրաձայնողները։ Մնացյալը՝ լայն հասարակության գործն է։ Չեմ ասում՝ կուսակցությունների, քանի որ նման հաստատություն Հայաստանում փաստացի գոյություն չունի։ Մնում է, որ հանրությունը դադարի դրանց հետ հույս կապել և գիտակցի, որ հենց ինքն է փոփոխությունների վճռական գործոնը։ Մամուլն իր մասնագիտական գործն անում է։ Կեցցեք, էրեխեք»,-գրել է Մամուլի ազգային ակումբի հիմնադիր Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հայաստանում միակ ժողովրդավարական հաստատությունը, որ կենսունակ է, մամուլն է
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


