▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն այլևս չի կարող պարտք վերցնել

700 մլն դոլար եվրոպարտատոմսեր թողարկելուց հետո, Հայաստանի պետական պարտքը դարձել է 5 մլրդ դոլար, որը արդեն գերազանցում է 2012թ. ՀՆԱ-ի /9,8 մլրդ դոլար/ 50 տոկոսը:
Համաձայն "Պետական պարտքի մասին" ՀՀ օրենքի, եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:
2014թ. բյուջեի դեֆիցիտը, համաձայն նախագծի, կազմում է 314 մլն դոլար` վերջին 3 տարիների ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3,4 տոկոսը:
Այսինքն, պետական պարտքի նման մակարդակի դեպքում նույնիսկ, հաջորդ տարվանից ՀՀ չի կարող ներգրավել որևէ տիպի միջոցներ, քանի որ օրենքով նման գործարքը համարվում է առոչինչ:
Գոնե օրենքի շնորհիվ պետական պարտքը չի շարունակի աճել...

 

Մեսրոպ Առաքելյան

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more