▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի չգոյության մեր այս զազրելի մեղսակցությունը պետք է բացառել․ Րաֆֆի Հովհաննիսյան

Երբ բանը դառնում է ավելորդ․․․

Քազիմ Կարաբեքիրը ճիշտ էրչարժեր նեղություն քաշել՝ ներխուժելով ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության մնացյալ վերջին կորիզը

Ինքն իրեն կդավի, կպառակտի ու կմասնատի, հետո էլ ինքնազինաթափված  կմատուցի իրեն նենգաշահ ոսոխին և անհոգ աշխարհին:

Մեր երկրի, նրա մանրիշխանի ու իր բարձրակոչ «ազգային անվտանգության» հանրագումար ուժը հերիքում է   ասպատակելու ու «հաղթելու» միմիայն մեկին՝ ինքն իրեն, իր ժողովրդին, 
Սուրբ եկեղեցուն, իր գոյության բուն իրավունքին անգամ:

Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ, իսկ ցանկացած ինքնամեծար պատրվակ՝ դարերին ի պահ նախատինք:

Հայաստանի չգոյության մեր այս զազրելի մեղսակցությունը պետք է բացառել:

Հիմա՛իսպա՛ռ և ամեն գնով: 

 

Րաֆֆի ԿՀովհաննիսյան

16 փետրվարի 2026

Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more