▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի․Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սահմաններին տեղի ունեցավ ադրբեջանական հերթական ագրեսիան, ինչի հետևանքով ունեցանք մի քանի հարյուր զոհ և վիրավոր, կորցրեցինք ռազմավարական նշանակության տարածքներ։

Ակնհայտ է, որ արցախյան վերջին պատերազմից հետո էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և դիրքորոշումը չեն դադարում և թշնամու նպատակը առնվազն հայկական աշխարհին անդադար ճնշման մեջ պահելն է՝ պարբերաբար պատճառելով կորուստներ։

Կարևորելով կայուն և երկարատև խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ պետք է փաստել, որ առանց ուժեղ տնտեսության և ուժեղ բանակի, առանց բարձրորակ դիվանագիտության, հնարավոր չէ ակնկալել խաղաղություն ինչպես Ադրբեջանից, այնպես էլ՝ միջազգային հանրությունից։

Հայաստանի և Արցախի դիմադրողականության շարունակական նվազումը ավելի մեծ անվտանգային ռիսկեր է իր մեջ պարունակում, հետևաբար մեր բոլոր ջանքերը պետք է գործադրել ամրապնդելու Հայաստանի և Արցախի ռեսուրսները՝ դիմակայելու մարտահրավերներին։

Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի։

Փառք հայրենիքի համար նահատակվածներին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more