|
Նիդերլանդացի 61-ամյա մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով: Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին: Ֆուտբոլիստի կարիերան Նիդերլանդների հավաքական - 41 խաղ, 2 գոլ 1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) - 273 խաղ, 29 գոլ 1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է: Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը: Մարզչական կարիերան 1997-2000 «Այաքս» (եր) 2000-2001 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական 2001–2002 «Տվենտե» 2002–2004 «Յոնգ Այաքս» 2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական) 2008-2010 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական 2009 «Այաքս» - Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար 2010–2012 «Մելբուռն Հարթ» 2012–2013 «Գվադալահարա» 2013- 2017 «Մելբուռն Սիթի» 2017–2018 «Ցվոլե» 2019–2021 Հունաստան 2023–2024 «Այաքս»: |
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more



