▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը մնացել է նույն տեղում

FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր դասակարգման աղուսյակը: Հայաստանի հավաքականը չի ունեցել միավորների կորուստ և ավելացում ու մնացել է նույն՝ 66-րդ հորիզոնականում:

Ընդհանրապես նախորդ ամսվա համեմատ բավականին քիչ փոփոխություններ են տեղի ունեցել:

Դասակարգման աղուսյակը շարունակում է գլխավորել Իսպանիայի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիայի հավաքականն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կուլումբիայի հավաքականը:

Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված հավաքականներից ամենաբարձր տեղը զբաղեցնում է Իտալիայի հավաքականը, որը 6-րդն է: Չեխիան 26-րդն է, Դանիան 27-ը, Բուլղարիան 53-րդը, իսկ Մալթայի հավաքականը՝ 134-րդը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more