|
«Մի նուրբ պրոցես կսկսվի․ անկախ նրանից՝ ինչ պայմանագիր կլինի, Հայաստանը լցվելու է թուրքերով, ադրբեջանցիներով։ Կգան, ինչ-որ խաղաղության պայմանագիր կկնքեն, իրենց տնտեսությունը կանեն, Հայաստանում խոշոր ֆիրմաներ կառնեն, ոնց որ Վրաստանում է տեղի ունենում»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ «հավանական համարո՞ւմ է սցենարը, որ Փաշինյանը «Սյունիքի միջանցքը» չի տալիս, և Ալիևը դա ստանում է պատերազմով»։ «Թուրքիզացիա: Վերջիվերջո, Սյունիքն իրենցը կդարձնեն՝ նույնիսկ առանց պատերազմի։ Այսինքն, հիմա գնում է ամենավտանգավոր պրոցեսը մեզ համար։ Մեր իշխանությունն այնքան է թուլացնում մեր ժողովրդին և այնքան թույլ է իրեն զգում, որ ինքը որևիցե պահանջ, որևիցե խնդիր լուծել չի կարող»,- նշել է Մանուկյանը։ |
Հայաստանը լցվելու է թուրքերով, ադրբեջանցիներով՝ անկախ նրանից՝ ինչ պայմանագիր կլինի․ Վազգեն Մանուկյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


