Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ․ Վենս
«Ես, իրոք, հավատացած եմ, որ դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական կայուն խաղաղության վերադարձ հաստատել։ Հիմա մի կետում ենք, որ Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ, որը Հայաստանի ժողովրդին բարգավաճում կբերի, այն կփոխանցվի նաև ԱՄՆ ժողովրդին»,-Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Փաշինյանն ու Վենսը նաև ստորագրել են միջուկային խաղաղ համագործակցության մասին հուշագիրը։
***
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին մոդուլային միջուկային ռեակտորներ կմատակարարի խաղաղ միջուկային համագործակցության նախագծի շրջանակներում։
Դրա իրականացման համար սկզբում կտրամադրվի 5 մլրդ գումար, ապա ևս 4 մլրդ դոլար։
***
Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակադրված են համատեղ զարգացնել փոխշահավետ գործընկերությունը կարևորագույն հանածոների և հազվագյուտ նյութերի արդյունաբերման և մատակարարման ուղղությամբ, Վենսի հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
***
Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր, Վենսի հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
***
«Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը` սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,- ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտեք նաև՝


