▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը և նրա թիկունքում գտնվող ցանկացած երկիր թող իմանա». Ալիև

7-րդ գումարման Միլլի մեջլիսի առաջին նիստում ելույթի ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը զգալի մեծացրել է ռազմական հզորությունը։ «Հայաստանը և նրա թիկունքում գտնվող ցանկացած երկիր պետք է իմանա, որ մեզ հետ հնարավոր չի լինի խոսել շանտաժի և վերջնագրի լեզվով։ Մենք պատրաստ ենք, ի վիճակի՝ ցանկացած պատասխան տալու և միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Ալիևը։

***

«Ադրբեջանի թիվ 1 առաջնահերթությունը ռազմակшն հզորության ավելացումն է»,-հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիսում իր ելույթում:

«Աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նոր կոնֆլիկտային օջախների ի հայտ գալը, պատերազմներն ու մեր շուրջ լարվածության աճը, Հայաստանում «ռևանշիստական» (չակերտները՝ խմբ.) միտումները մեզ ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական հզորության հարցին», - ասել է Ալիևը՝ հավելելով՝ «եթե Բաքուն քիչ ուշադրություն դարձնի ռազմական ոլորտին և չապահովի դրան հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապագայում կարող են խնդիրներ առաջանալ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more