▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը, վառելանյութ գնելով Ադրբեջանից, ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին»

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին օկուպացված են պահում Հայաստանի Հանրապետության տարածքները։
Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից։ Իսկ Հայաստանը սկսել է վառելանյութ գնել Ադրբեջանից, ինչով ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին, որոնք օկուպացված են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Սակայն, ըստ Ռուբինյանի, «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության ռեժիմից տեղափոխվում են տնտեսական համագործակցության ռեժիմ»։
Ռուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը։
Այն թշնամու, որը պատանդառել ու ցուցադրաբար կեղծ դատավարություններ է իրականացնում հայ մարդկանց նկատմամբ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելիության համար, ինչպես նաև օկուպացված է պահում ՀՀ տարածքները։
Վստահաբար պնդում եմ, որ ՀՀ կառավարությունը և ՔՊ կառավարող թիմը ՀՀ քաղաքացու անունից և հաշվին սկսել են ֆինանսավորել Հայաստանն օկուպացված պահող թշնամու՝ Ադրբեջանի բանակը»:

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more