|
Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես` իր «գիտականությամբ» չզիջելով բունիաթով-ախունդով ստահակներին, որոնց ստերով այսօր էլ կերակրվում է ադրբեջանցի խաժամուժը` հայ «պատմաբան» սմբատ հովհաննիսյանը Հայոց պատմության դպրոցական դասագրքում սևով սպիտակին գրում է, թե ադրբեջանցիները հնագույն ժամանակներից ապրում են մեր հարևանությամբ: Այդ սմբատ չեղածը նկարի նողկալի արարածն է:
Հանգիստ թքոտեք ու խորխե՛ք աներես երեսին: Հ. Գ. Տե՛ս Սմբատ Հովհաննիսյան, Հայոց պատմություն, 7, էջ 80: Այդ էջի քարտեզը վերնագրված է «Տիգրան Մեծի կայսրությունը Ք. ա. 80 թ. (ժամանակակից սահմաններով»): Եվ այդ «ժամանակակից սահմաններ» մատից ծծած բառակապակցությունը սրան իրավունք է տվել կատարյալ շիլաշփոթ ստեղծելու: Քարտեզին պատկերված է իբր Տիգրան Մեծի ժամանակների Հայոց երկիրը, արևմտյան հատվածում նշված են Պոնտոս, (ուշադրությո՛ւն) թուրքիա, Փոքր Հայք, Կապադովկիա, Կոմմագենե, հյուսիսարևելյան հատվածում և՛ Վրաստան, և՛ Վիրք` ոչ թե Տփղիս, այլ «Թբիլիսի» մայրաքաղաքով, դրանից արևելք` ռուսաստան, դրանից հարավ` ադրբեջան, Վրաստան-Վիրքից հարավ` Հայաստան` նիկոլի 29 ու 800 քառ. կմ-ով, Հայաստանի ու ադրբեջանի արանքում` Լեռնային Ղարաբաղ, փակագծերում` Արցախ... Հիմա սրա Կոմմագենեն, Կապադովկիան, Փոքր Հայքն ու Պոնտոսն ասե՞մ, թե՞ թուրքիա-ռուսաստան-ադրբեջան-«Լեռնային Ղարաբաղը»: Անունը դնում է Տիգրան Մեծի կայսրությունը Ք. ա. 80 թ., և իր հավատով «ժամանակակից սահմաններն» արդարացնում են այս վայրենությունը»: |
|
Թարմացված․ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, ամբիոնի վարիչ Ալբերտ Ստեփանյանի կադրն է: Ալբերտը իմ դասախոսն էր և դժբախտություն ունեցա նրան ընտրելու` որպես նաև ավարտական թեզիս ղեկավար մագիստրատուրայում: |
|
Թարմացված․ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Պատմաբաններ, գործընկերներ, բան չունե՞ք ասելու… |
«Հայ «պատմաբան» սմբատ հովհաննիսյանը դպրոցական դասագրքում գրում է, թե ադրբեջանցիները հնագույն ժամանակներից ապրում են մեր հարևանությամբ»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



