▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գերիներին Աստվածաշունչ չի թույլատրվում փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են․․․

Հայ բանտարկյալներին Աստվածաշունչ չի թույլատրվում փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են․․․ Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին։

***

Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ 4 գերիների վերադարձը և Սիրիային 2 վարձկանների փոխանցումը իրար հետ կապ չունեն։ Թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Խոսում ենք փաստերի մակարդակով ու առնվազն չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնում։ Սա տեղի ունեցավ համաժամանակյա։ Արդյո՞ք զուգադիպություն էր, պատահականություն, իհարկե մեկնաբանություններ կարող են տրվել, բայց ո՞ր մեկնաբանությունն է, որ ողջամիտ է ու կարող է ընկալելի լինել հասարակության համար։ Մեր դիտանկյունը հստակ է, որ ցանկացած պաագայում վերադարձը խիստ կաևոր է ու ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձ»։

***

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան․ «Հիմնական պատճառները, որոնք կարող են լինել, դժվար է վերհանելը, բայց հետաձգման միտումը մեզ համար նկատելի է»,- նշել է նա՝ հավելելով, որ բացի դրանից, մեծացել է մեկուսացվածությունն արտաքին աշխարհից․ ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ պակասել է զանգերի հաճախականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more