▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գերի Գագիկ Ոսկանյանի սեղանին նույն գիրքն է, ինչ ցուցադրել էր Աննա Հակոբյանը

Հայ գերի Գագիկ Ոսկանյանի սեղանին նույն գիրքն է, ինչ ցուցադրել էր Աննա Հակոբյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։

Նշվում է, թե իբրև Ոսկանյանը գոհ է եղել կալանքի պայմաններից։

Օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է մարտական ​​դիրքը լքած և ուսումնամարզական հավաքին մասնակցած պահեստազորի զինծառայողի կորստի մասին։

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Ոսկանյանին կալանավորելու մասին և Հայաստանին մեղադրել սահմանի արևելյան հատված ներթափանցման դիվերսիոն փորձ իրականացնելու մեջ։

Բաքվի հաղորդագրությունը Հայաստանի պաշտպանության նախարարության դիվերսիոն ներթափանցման փորձի մասին հերքվել է։

Օգոստոսի 17-ին Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։
 

Հիշեցնենք, որ իր հրապարակման մեջ Աննա Հակոբյանը գրել էր․  գրել է․ «Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, եւ այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, եւ անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more