▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բժիշկը սարքել է սեփական մահն ու 10 տարի թաքնվել արդարադատությունից

Կալիֆորնիայում բնակվող բժիշկ Տիգրան Սվաջյանը սարքել է սեփական մահն ու 10 տարի թաքնվել արդարադատությունից: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը: Հայ բժշկին մեղադրում են միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ:

2002թ. իրավապահները նրան ապացույցներ էին ներկայացրել և Սվաջյանը համաձայնել էր հանձնվել իրավապահ մարմիններին, բայց հայտարարե էր, թե պետք է մեկնի Ռուսաստան՝ հիվանդ մորը տեսության։ Հոկտեմբերի վերջին իրավապահներին հայտի էր դարձել, թե Սվաջյանը Ռուսաստանում մահացել է թոքաբորբից։ 10 տարի անց Սվաջյանի դեմ մեղադրանքները հանվել էին:

Պարզվում է, որ Ռուսաստանում Սվաջյանը 200 դոլար է վճարել դիահերձարանին՝ մահվան տեղեկանք ստանալու համար։ Սվաջյանը մեկ այլ անունով անունով անձնագիր էր սարքել և տեղափոխվել Եգիպտոս: Եգիպտոսում նա նույնիսկ ամուսնացել էր ռուս աղջկա հետ և երեխա ունեցել։ Կնոջ հետ վերադառնալով Ռուսաստան` նա նոր խնդրի առջեւ էր կանգնել, քանի որ  ռուսական կեղծ անձնագիրը առգրավել էին։ Այս անգամ էլ նա լիտվական անձնագիր էր գնել:

Նրան ձերբակալել էին Կիևում, որտեղ ոստիկանները պարզել էին կեղծիքը:  Սվաջյանին արտաքսել են Միացյալ Նահանգներ, եւ այժմ նա սպասում է  դատաքննության Լոս Անջելեսի բանտում։

Federal agents in California were faxed this death notice from the lawyer of Tigran Svadjian, a doctor from Newport Beach who was suspected of defrauding the state's health insurance program

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more