▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր

Տեղեկացնում ենք հստակ փաստերով, որ ՀԷՑ ՓԲԸ կողմից վարձակալած տարածքը եղել է 4000 քմ ուղղակի տարածք և 941,92քմ շենք-շինություն (ընդհանուր 4 941,92 քմ), իսկ կապալառուի կողմից ՀԷՑ ՓԲ ընկերությունից վարձակալված տարածքը եղել է ընդամենը 263 քմ, իհարկե շատ նմանատիպ տարածքներ են, հայտնում է «Հանրային հսկող» ֆեյսբուքյան էջը։

«Կրկին գործ ունենք բացահայտ փաստերի խեղաթյուրման հետ հատուկ մեկ նպատակով, կրկին շարունակում են սխալ համեմատականներ տանել, որպեսզի մեր ժողովրդի մոտ վատ կարծիք ստեղծեն ՀԷՑ ՓԲ ընկերության մասին, նաև բազմիցս ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ, ըստ որոնց նշված ծախսերը ներառված չեն գործող սակագնի մեջ, և տվյալ վարձակալության վճարը կատարվում է սեփականատիրոջ կողմից՝ սեփական ֆինանսական միջոցներով: Վատ է, որ շուրջ 7 ամիս անց, համապատասխան պատասխանատու անձանց այդ տեղեկությունը դեռ հասանելի չէ:

Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը և տեխնիկական հնարավորությունները, ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէր: Այդ պատճառով տեղակայման վայրի ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով շահագործման արդյունավետությունը, աշխատանքների կազմակերպման օպտիմալ պայմանները և արագ արձագանքման ապահովման անհրաժեշտությունը։

Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են տեղակայելու ՀԷՑ - ի ավտոպարկը 263 քմ տարածքում»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more