▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկի կոֆեանոցը ձեռից խլել են

Hraparak.am-ը գրում է.

Չկա, չկա՝ Գառնի- Գեղարդ կգնանք:

Մեր եկեղեցի՜ն , վանքերը…

Հյուրերիս ուրախ- զվարթ առաջնորդեցի, մեկ էլ տաճարի մուտքի մոտ անցակետի բախվեցինք՝ մուտքը 500 դրամ: Հիշեցի, որ Հասմիկ Պողոսյանը մի ժամանակ այդտեղ ուզում էր «կոֆեանոց հիմնել», աղմուկ- աղաղակ բարձրացրին…

 Փաստորեն ստացվում է, որ Հասմիկի կոֆեանոցը ձեռից խլել են: Հա, դե սա ավելի անաղմուկ ձև է: Ամեն մի մտնող երկու բաժակ սուրճի փող է տալիս: Ապրի կաթողիկոսը. Աստծո դուռ մտնելն էլ է փողով շինել: Ամեն ինչից՝ փող սկզբունքով: Հասմիկին էլ՝ մինի մատ:

Ետ դառնալուց մտանք Զովք, որն ասում են էլի կաթողիկոսինն է (ես չկամ, լսողի դերում եմ), առևտուր արինք ու ընկերովի վճարեցինք նաև ցելոֆանների գինը, երբ զարմացանք, վաճառողուհին ասաց.

 -Մեզ մոտ արդեն մի ամիս է՝ այդպես է: Շուտով բոլոր տեղերն էլ այդպես կլինի:

Էլի ապրի կաթողիկոսը: Լրիվ աշխարհիկ բիզնեսի մեջ է՝ միշտ առաջինը:

Ցելոֆանի գործով աշխատողների աշխատավարձի հարցը կլուծի…

Հասմիկ Բաբաջանյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more