|
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում խոսելով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չասաց, թե իր կառավարությունը որևէ քայլ անո՞ւմ է դրան դիմակայելու համար:
Բողոքեց ռուսներից, որ թույլ են տալիս՝ մեր թշնամին լկտիանա, հասկացրեց, որ Արևմուտքը չի կատարում իր պարտականությունները՝ անտարբեր է, ներկայացրեց ագրեսորի նենգ նպատակներն ու քայլերը, բայց ոչ մի բառ այն մասին, թե ՀՀ իշխանությունն ինչ է անում դրան դիմակայելու համար։ ՀՀ քաղաքացիներին պարզ հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձև կա՝ հանձնվել Ադրբեջանին, կատարելով նրա բոլոր նախապայմանները, և ստորագրել խաղաղության ստորացուցիչ պայմանագիր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
«Հասկացրեց, որ պատերազմից խուսափելու միայն մի ձև կա՝ հանձնվել Ադրբեջանին»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more



