«Առավոտ»-ը գրում է՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանից բացի ոչ մի թեկնածու հաղթելու շանս չունի.
«Նույնիսկ Հայրիկյանն է խոստովանում, որ շանս չունի: Թեկնածուների մի մասը լավություն է անում իշխանությանը, մի մասն էլ ներկայանում է հասարակությանը: Կենսագրության մեջ մտնում է, որ եղել է ՀՀ նախագահության թեկնածու, դա մնում է թոռների համար: Մի մասն էլ երևի ասելիք ունի, Հայրիկյանն ու Բագրատյանն ասում են, որ ասելիք ունեն: Ասելիք չունեցողները պիտի պայքարեն ունեցողների դեմ, և այս ամենը տալիս է գումարային քաղաքական գործընթաց: Ամեն ինչ կա: Հարսը կա, հարսնացուն կա, փեսան կա, հարսանիքի գեներալը կա, այսպես ամեն ինչը նորմալ է լինում: Բայց իրականում կա մի թեկնածու, որը արդեն հաղթած է: ԲՀԿ-ի՝ ընտրապայքարից դուրս գալը կամ նրան դուրս բերելը ՀՀ քաղաքական կյանքի համար ունեցավ փակուղային լուծում: Նա իրավունք չուներ դուրս գալու: Քաղաքական կյանքը բեմականացման դեմոկրատական ընթացակարգի մեջ է, որի բովանդակությունը մեկ թեկնածուն է՝ իր ապահովված հաղթանակով»:
Հարսը կա, փեսան կա, հարսանիքի գեներալը կա...
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


