21.01.2015թ.` ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ: Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը` ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից զինծառայողի սպանության և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


