ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
2016 թվականի մարտի 8-ին՝ ժամը 23:50-ին, Տաշիր քաղաքի բնակչուհուց ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, Կարեն անունով անծանոթ տղամարդը կոտրել է իր տան մուտքի դռան ապակին, բացել դուռը և դանակով սպանելու սպառնալիքով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Գրավոր հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, նախազգուշացված լինելով հանցագործության մասին սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, Տաշիր քաղաքի բնակչին մեղադրել է ծանր հանցագործություն՝ այն է բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու մեջ:
Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն), կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


